• English
  • Հայերեն
Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • ՀՏՀ
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Կրթություն Հայաստանում

ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը Հնդկաստանի ԱԳՆ Սուշմա Սվարաջի անվան դիվանագիտական ծառայությունում մասնակցել է պանելային քննարկման

19 սեպտեմբերի, 2025
ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը Հնդկաստանի ԱԳՆ Սուշմա Սվարաջի անվան դիվանագիտական ծառայությունում մասնակցել է պանելային քննարկման
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը մասնակցել է Հնդկաստանի ԱԳՆ Սուշմա Սվարաջի անվան դիվանագիտական ծառայության (SSIFS) կողմից Գլոբալ Հարավի երիտասարդ դիվանագետների 3-րդ ֆորումի (GSYDF) շրջանակներում կազմակերպված «Նոր դարաշրջանի դիվանագիտություն» թեմայով պանելային քննարկմանը, որին ներկա են եղել Ասիայի, Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի, Կարիբյան ավազանի, Եվրասիայի և Օվկիանիայի 43 տարբեր երկրներից ժամանած մասնակիցներ:
Դեսպան Վ. Աֆյանը, իր խոսքում նշելով, որ Հայաստանն ակտիվ մասնակցություն է ցուցաբերել Հնդկաստանի նախաձեռնած «Գլոբալ Հարավի ձայնի» բոլոր երեք համաժողովներին, անդրադարձել է սեպտեմբերի 21-ին նշվող Խաղաղության միջազգային օրվան և ՀՀ Անկախության տարեդարձին՝ ընդգծելով, որ նորօրյա դիվանագիտության իրականացված ակտիվ ջանքերի շնորհիվ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա է հաստատված խաղաղության իրողություն:
ՀՀ դեսպանը նաև, անդրադառնալով ս.թ. օգոստոսի 8–ի համաձայնություններին, նշել է Հայաստանի կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի և «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) հաղորդակցության ծրագրի, ինչպես նաև էներգետիկ անվտանգության և արհեստական բանականության ու կիսահաղորդիչների ոլորտներում ստորագրված երկկողմ փաստաթղթերի մասին:
Անդրադարձ է կատարվել Հայաստանի կողմից տարբեր երկրների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների և Վրաստանի հետ այս և նախորդ տարեսկզբին կնքված ռազմավարական գործընկերություններին ու այդ ուղղությամբ ընթացող շարունակական զարգացումներին՝ առանձնանշելով Հայաստանի ներգրավվածությամբ Իրանի և Հնդկաստանի հետ պարբերաբար անցկացվող եռակողմ խորհրդակցությունների ձևաչափի նշանակությունը:
ՀՀ դեսպանի կողմից ընդգծվել է նաև Հնդկաստանի և Ֆրանսիայի նախաձեռնած Միջազգային արևային դաշինքին (ISA) Հայաստանի անդամակցության, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի Հնդկաստանում բացվելիք մասնաճյուղի և Հայաստանում իրականացվող «Ակադեմիական քաղաք» և «Ինժեներական քաղաք» նախագծերի մասին:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Armenia Street, D-133, Anand Niketan,
New Delhi-110021, India

Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: